Այսօր Ապրիլյան պատերազմի 4-րդ տարելիցն է

02/04/2020 15:21

Այսօր Ապրիլյան պատերազմի 4-րդ տարելիցն է
Այսօր լրանում է Ապրիլյան քառօրյա պատերազմի չորրորդ տարելիցը: 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմն Արցախի նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ:

Հայ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով (Արցախի ուղղությամբ) լայնամասշտաբ ռազմական գործողություններ են ընթացել Արցախի Պաշտպանության բանակի և Ադրբեջանի  զինված ուժերի միջև: Առավել թեժ մարտեր են ընթացել շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։

Թշնամին կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները:
 
Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ականանետերով ու հրանոթներով շարունակել է արկակոծել հայկական զինված ուժերի առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը: Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:
 

Այնուհետև հաստատվել է հրադադար, դադարեցվել են ռազմական գործողությունները: Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը շփման գոտում հիմնականում պահպանվել է ապրիլի 5-ի ժամը 12-ին ձեռք բերված կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունը:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`