ԱՄՆ-ն խստացնում է արտահանման սահմանափակումները Ռուսաստանի համար․ այն կանդրադառնա նաև Հայաստանի վրա

30/06/2020 21:17

ԱՄՆ-ն խստացնում է արտահանման սահմանափակումները Ռուսաստանի համար․ այն կանդրադառնա նաև Հայաստանի վրա
Միացյալ Նահանգները խստացրել է արտահանման վերահսկման կանոնները՝ Ռուսաստանի ապրանքների մատակարարման համար: Հունիսի 29-ին ուժի մեջ են մտել՝ ԱՄՆ առևտրի դեպարտամենտի Արդյունաբերության և անվտանգության բյուրոյի (BIS) երկու նոր կանոնները, որոնք վերաբերում են Ռուսաստանին, Չինաստանին և Վենեսուելային արտահանման արտոնագրերի տրամադրմանը, գրում է РБК-ն:

Առաջին կանոնը չեղարկում է ամերիկացի արտահանողների համար նախկինում կիրառված բացառությունը, համաձայն որի, նրանք Ռուսաստան առանց արտոնագրի առկայության կարողանում էին մատակարարել լայն սպառման ապրանքատեսակներ, որոնք նախատեսված էին սովորական սպառողների համար: Ցանկում ընդգրկվել են գործիքային և մեքենաշինության, հեռահաղորդակցման, ծրագրային ապահովման ու տեխնոլոգիաների ոլորտների տասնյակ ապրանքատեսակներ, ներառյալ սենսորներ, լազերներ, օդանավերի շարժիչների արտադրության համար նախատեսված սարքավորումներ։ Այդպիսի սարքավորումների արտահանման համար այժմ կպահանջվի ամերիկյան իշխանությունների հատուկ թույլտվությունը:

Փոփոխությունները, բացի Ռուսաստանից, Չինաստանից և Վենեսուելայից, կանդրադառնան նաև Հայաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի և Իրաքի վրա:
 

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `