ԱԺ-ում ծեծկռտուքի դեպքով քրեական գործի հարուցումը ՀՔԾ-ում մերժվել է

23/05/2020 15:21

ԱԺ-ում ծեծկռտուքի դեպքով քրեական գործի հարուցումը ՀՔԾ-ում մերժվել է
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Ի պատասխան մեր հարցի՝ այս մասին տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ԱԺ-ում իշխող խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել, որին խառնվել էին նաև այլ պատգամավորներ։
 

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`