ԱԺ աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են մարտ ամսվա համար

06/04/2020 21:27

ԱԺ աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են մարտ ամսվա համար
ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է տեղադրել պարգեւատրումների վերաբերյալ: Նա գրել է.

«ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի երկրորդ եռամսյակի(ապրիլ, մայիս, հունիս) շուրջ 700 աշխատակիցների և պատգամավորների պարգևատրման ֆոնդը ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ, փոխանցվում է` «Ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման եւ հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» գանձապետական հաշվեհամարին:

Ավելի վաղ, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ, և ՀՀ ԱԺ պատգամավորների համաձայնությամբ նույն հաշվեհամարին է փոխանցվել պատգամավորների մարտ ամսվա պարգևատրումներների ֆոնդը:

Նշեմ, որ պարգևատրման ֆոնդը կազմում է աշխատավարձի ֆոնդի 30%-ը, թե պատգամավորների, և թե աշխատակազմի աշխատակիցների համար:

Տեղ գտած թյուրըմբռնումներից խուսափելու համար պետք է նշեմ, որ այսօր ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են մարտ ամսվա լիարժեք և արդյունավետ աշխատանքի համար էր, և այն որևէ կապ չունի առաջիկա եռամսյա պարգևատրման ֆոնդի փոխանցման հետ: Այն ամբողջությամբ իրականացվել է»:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`