Ադրբեջանում կորոնավիրուսը չի նահանջում. կարանտինային պայմանները խստացվում են

04/07/2020 21:12

Ադրբեջանում կորոնավիրուսը չի նահանջում. կարանտինային պայմանները խստացվում են
Ադրբեջանում կորոնավիրուսի վիճակագրությունն աճում է․ հուլիսի 4-ի դրությամբ այստեղ հայտնաբերվել է կորոնավիրուսի 19,267 դեպք։ Երկրում հայտարարվել է վիրուսի դեմ պայքարի խստացում, մասնավորապես՝ խիստ կարանտինային ռեժիմի սահմանում հուլիսի 5-ից 20-ը։

Հուլիսի 5-ից մարդկանց թույլ են տալու դուրս գալ միայն SMS թույլտվություն ստանալուց հետո՝ բուժօգնության, գնումների և հարազատների հուղարկավորությանը մասնակցելու նպատակով։ Չի աշխատելու Բաքվի մետրոպոլիտենը, հանգստյան օրերին՝ նաև տրանսպորտը։

Minval.az-ը հայտնում է, որ Բաքվի փողոցներում վերականգնվել են ոստիկանական հատուկ կետերը, որոնք ծառայություն են իրականացնելու հատկապես շաբաթ ու կիրակի օրերին։ Դիրքերի տեղադրման նպատակը կարանտինի օրերին մեքենա օգտագործելու համապատասխան թույլտվություն չունեցող վարորդներին հայտնաբերելու համար։ Ոչ աշխատանքային օրերին և ժամերին սեփական ավտոմեքենաների կիրառումը արգելվում է։

Կարանտինային ռեժիմի պահպանմանը ներգրավվել են նաև ադրբեջանական բանակի ստորաբաժանումներ։

Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ անհրաժեշտության դեպքում իրենց աշխատակիցներին կորոնավիրուսի դեմ պայքարում միանալու են ոչ միայն բանակի, այլև՝ ԱԻՆ, սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ։

Ընդհանուր Ադրբեջանում արվել է 502 965 թեստ։ Վարակվածները բուժվում են հիվանդանոցում։ Նրանցից 235-ը մահացել է, 10,820-ը՝ բուժվել։
 

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `