Ադրբեջանը ցանկանում է ՌԴ-ից կործանիչներ գնել

07/04/2020 18:10

Ադրբեջանը ցանկանում է ՌԴ-ից կործանիչներ գնել
Ադրբեջանի ՊՆ պատվիրակությունը, այդ թվում՝ ռազմաօդային ուժերի օդաչուները Ռուսաստանում այցելել են ինքնաթիռաշինական գործարաններ և տեղում ծանոթացել տեխնիկային: Այս մասին հաղորդում է Razm.info-ն` հղում անելով Ադրբեջանի ՊՆ կայքին:

Հայտարարության մեջ նշվում է, որ իրենք եղել են Սու-35 և ՄիԳ-35 կործանիչների գործարաններում, հանդիպել են գործարանների ղեկավարությանը, ինչպես նաև «ՌոսօբորոնԷքսպորտ»-ի ներկայացուցիչներին: Հանդիպումների ընթացքում հայտնել են Ռուսաստանից կործանիչներ գնելու Ադրբեջանի հետաքրքրվածության մասին:
 
Թեև հայտարարության մեջ նշվում է միայն Սու-35-ի և ՄիԳ-35-ի գործարանների մասին՝ հրապարակված նկարներում երևում է, որ պատվիրակությունը եղել է նաև «Իրկուտ» կորպորացիայում և ծանոթացել նաև ՍՈւ-30ՍՄ կործանիչներին, որից և ձեռք է բերել Հայաստանը: Նշենք, որ Սու-35 և Սու-30ՍՄ ինքնաթիռները արտադրում են տարբեր ընկերություններ՝ տարբեր գործարաններում:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`