Ադրբեջանը զորավարժություններ կանցկացնի Նախիջևանում

15/05/2020 15:03

Ադրբեջանը զորավարժություններ կանցկացնի Նախիջևանում
Ինչպես արդեն հաղորդել էինք, մայիսի 18-22-ն Ադրբեջանն անցկացնելու է լայնամասշտաբ զորավարժություններ: Արդեն հայտնի է, որ զորավարժությունները տեղի են ունենալու Նախիջևանի կայազորի զորքերում մի քանի զորամիավորումների և ստորաբաժանումների մասնակցությամբ: Այս մասին գրում է minval.az կայքը:

Երկրի պաշտպանության նախարարության կայքում հաղորդվում է, որ զորավարժություններին կմասնակցեն նաև հատուկ զորքերի ստորաբաժանումներ, զորավարժությունների ընթացքում կմշակվեն սահմանափակ տեսողության պայմաններում կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի օգտագործմամբ առաջադրանքների կատարման արդյունավետությանն ուղղված գործողություններ, ինչպես նաև կկատարվեն համագործակցությանն ու համակողմանի ապահովմանն ուղղված գործողություններ:
 
Ներգրավվելու է մինչև 10 հազար զինծառայող, 120 միավոր տանկ և զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի 200 հրթիռային և հրետանային համակարգեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, 30 միավոր մարտական ավիացի, անօդաչու թռչող սարքեր:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`