ԱԱԾ-ն հերքում է դատավոր Վահագն Մելիքյանին իրենց կառույց հրավիրելու տեղեկատվությունը

04/07/2020 10:58

ԱԱԾ-ն հերքում է դատավոր Վահագն Մելիքյանին իրենց կառույց հրավիրելու տեղեկատվությունը
Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի դատավոր Վահագն Մելիքյանին իրենց կառույց հրավիրելու տեղեկատվությունը։ Այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրությունից։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հարկ է համարում տեղեկացնել, որ ս.թ հուլիսի 3-ին «Փաստինֆո» լրատվական կայքում «ԱԱԾ-ն սպառնացել է դատավոր Վահագն Մելիքյանին» վերնագրով տեղեկատվությունը՝ թե իբր «ԱԱԾ է հրավիրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի դատավոր Վահագն Մելիքյանը»,-չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հերթական անգամ կոչ է անում բոլոր լրատվամիջոցներին զերծ մնալ հանրության շրջանում պետական կառույցի հեղինակությունը կասկածի տակ դնող չճշտված լուրեր և ապատեղեկատվություն տարածելու գործելաոճից և միաժամանակ հիշեցնում է, որ արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու համար գործող օրենքով նախատեսված է քրեական պատասխանատվություն»,- նշված է հաղորդագրության մեջ։
 

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `