Մեր մամուլի ազատության գործակիցը զրոյական է

30/07/2013 16:09

Մեր մամուլի ազատության գործակիցը զրոյական է Այսօր Մամուլի` չորրորդ իշխանության ազատության միջազգային օրն է, որը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվել է 1993-ին: Այս որոշումը կայացվել է ՅՈՒՆԵՍԿՕՅԻ գլխավոր համաժողովի ընթացքում, որը 1991-ի «Աշխարհում մամուլի ազատության խթանման մասին» որոշմամբ ճանաչեց, որ ազատ, բազմակարծիք և անկախ մամուլը դեմոկրատական հասարակության անհրաժեշտ բաղադրիչներից է: Գլխավոր համաժողովը ՄԱԿ-ին փոխանցեց մայիսի 3-ը մամուլի ազատության միջազգային օր հայտարարելու մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ-պետությունների ցանկությունը: Հայաստանյան մամուլը նույնպես նշում է այս օրը` իրեն համարելով քիչ, թե շատ ազատ, սակայն մեր երկրում գրեթե գոյություն չունի իրական ազատ մամուլ, որն ազատ կխոսի քաղաքական բոլոր ուժերի թերությունների և հաջողությունների մասին, տնտեսական վիճակի լավ ու վատ կողմերից, կրթությունից, գիտությունից, առողջապահությունից, մի խոսքով ազատ մամուլ չի նշանակում խոսել միայն քաղաքականությունից, այն ներառում է մարդկային կյանքի բոլոր բնագավառները: Ինչ է ազատ մամուլը մեր երկրի համար: Ոչ թե որպես լրագրող այլ ընթերցող, ես մեր լրատվամիջոցներում ազատությունը տեսնում եմ միայն, եթե ընդդիմադիր են ապա խոսում ես իշխանության այս ու այն բացերից, եթե իշխանամետ ես` ընդդիմությունից: Բայց չէ, որ բոլորս էլ հասկանում ենք, որ մամուլի ազատությունը չի սահմանափակվում հովանավորյալիդ գովելով: Իսկ ով կարող է ասել, թե մեր երկրում կա ազատ մամուլ, և ինչի համար ենք մենք ուրախ նշում այս օրը, որը ընդհանրապես կապ չունի մեզ հետ: Եթե բոլոր լրատվամաիջոցները այս կամ այն գործարարինն են, կուսակցությանը, նախագահինը, նախկին նախագահինը, ապա ինչի մասին է խոսքը: Ուրեմն միգուցե նախ և առաջ փորձենք վերագտնել այդ ազատությունը, հետո լրատվական դաշտով հարձակվել այս կամ այն ուժի վրա: Միգուցե փորձենք հասկանալ իրականում, որն է ազատությունը, և որքան հեռուն կարող են հասնել մեր ազատությունները: Այսքանն իմանալու համար, հարկավոր է կիրթ լրատվական դաշտ ունենալ, որը գոնե տեղյակ կլինի, թե ինչպիսի երկրում է ապրում ու այդ երկիրն ինչ կառավարման համակարգ ունի, այս ամենը ամենացածր գիտելիքներն են, որ հարկավոր է իմանալ չորրորդ իշխանություն ոտք դնելու համար, ապա նոր խոսել ազատությունից և նման բարդ ու չափազանց դժվարամատչելի երևույթներից: Փորձենք մենք` լրագրողներս, ազատ ու բաց մտածել, որ դաշտը նույնպես ազատ լինի և կապ չունի, թե միջազգային, որ կառույցն է սահմանել այս օրը մամուլի ազատության միջազգային օր, կարևորը յուրաքանչյուր լրատվամիջոցը ինքը բռնի ազատության ճանապարհը` հետո նոր մյուսների սովորեցնի իր իմացած ազատության չափորոշիչները:

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `