Հայաստանը չի կարող հանդուրժել երկրում առկա բիզնես միջավայրը

30/07/2013 16:08

Հայաստանը չի կարող հանդուրժել երկրում առկա բիզնես միջավայրը Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ ԱՄՀ-ն դժգոհ է Հայաստանում իրականացվող բարեփոխումների տեմպերից: «Մենք կարծում ենք, որ բարեփոխումները կարեւոր են, եւ մենք ուրախ ենք, որ որոշ բարեփոխումներ հանգեցրել են [Հայաստանում] բիզնես միջավայրի որոշակի բարելավմանը: Բայց մենք նաեւ կարծում ենք, որ դեռ ավելին պետք է արվի: Հատկապես այն պայմանների առկայության պարագայում, որոնց բախվում է Հայաստանը` միջազգային տնտեսության հետ կապված աճող հոռետեսական գնահատականները եւ այն բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը, որն առկա է Հայաստանի շուրջ: Ուստի Հայաստանն այլեւս չի կարող հանդուրժել այն բարդ բիզնես միջավայրը, որը ներկայումս գոյություն ունի երկրում», - ասել է Տոլոսան:

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `