Կիրակոսյանը հանդիպել է ԱԷՄԳ գլխավոր տնօրենի հետ

30/07/2013 16:09

Կիրակոսյանը հանդիպել է ԱԷՄԳ գլխավոր տնօրենի հետ Նոյեմբերի 10-ին Վիեննայում Միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյին հանձնեց իր նշանակման մասին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նամակը: Գլխավոր տնօրենն ողջունեց դեսպան Արման Կիրակոսյանին եւ իր գոհունակությունը հայտնեց ԱԷՄԳ հետ Հայաստանի համագործակցության կապակցությամբ: Նա անդրադարձավ ԱԷՄԳ գործունեության տարբեր բնագավառներում Հայաստանի հետ համատեղ իրականացվող ծրագրերին եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներին: Դեսպան Կիրակոսյանը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար եւ բարձր գնահատեց կազմակերպության հետ Հայաստանի ունեցած համագործակցությունը: ՀՀ դեսպանն անդրադարձավ գործակալության հետ համատեղ իրականացվող տեխնիկական համագործակցության ծրագրերին, նոր էներգաբլոկի կառուցմանը: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաեւ տարածաշրջանային վերջին զարգացումներին:

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `