Լինում է...ճիշտ կլիներ` չլիներ

30/07/2013 16:09

Լինում է...ճիշտ կլիներ` չլիներ Լինում է, չի լինում մի աշխույժ տղա է լինում, անունը՝ Րաֆֆի: Մի օր Րաֆֆին գալիս է ու ասում Արմենուհուն, որ սաղ քաղաքում խաղալու տեղ չկա ու ինքը խաղալուա Ազատության հրապարակում: Արմենուհին ասումա. -Հրանավոր չէ Րաֆֆի: Րաֆֆին ասումա. -Հնարավոր է Արմենուհի: Ու հավաքելով իրա նման հնարավոր մարդկանց՝ վրան է խփում Ազատության հրապարակում ու սկսում խաղալ <<գող միլիցա>>: Խաղում է, խաղում, մոռանում է ժամանակի, տարածության, իրականության մասին: Ամենուհին Օպերայի լուսամուտից ձայն է տալիս. -Րաֆֆի՜ արի վերև: Րաֆֆին, թե. -Ինչի՞, հո քունս չի տանում: Արմինեն թե. -Չէ, շաքարաջուրդա պրծել: Սրանով, մեր խմբագրությունը գտնում է, որ բավականին ձանձրալի է դարձել, չնայած վտանգավոր, սակայն միևնույն սցենարով իրականացվող դեպքերի վերլուծությունը, և ինչպես խոստացել էինք օրեր առաջ, պարբերաբար կտպագրենք մեր պատկերացմամբ ապագա հայկական պետականության մոդելը, տնտեսվարման ձևը և այն հասարակական հարաբերությունները, որի պայմաններում ոչ մի օտար ուժ չի կարողանա թելադրել, թե ինչպիսի բարոյական արժեքների, տնտեսական ու հասարակական հարաբերությունների կրող պետք է լինի հայը և ի վերջո, պետք է իր հայրենիքում հայը վերականգնի իր ՏԻՐՈՋ իրավունքը:

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `