«Հրապարակ». Հակոբ Սիմիդյանը դարձել է «Իմ քայլի» «աչքի փուշը»

23/05/2020 10:42

«Հրապարակ». Հակոբ Սիմիդյանը դարձել է «Իմ քայլի» «աչքի փուշը»
«Քաղպայմանագիր» կուսակցության վարչության անդամ, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը դարձել է խմբակցության անդամների «աչքի փուշը»․ նա մի կողմից ժանդարմի դեր է ստանձնել խմբակցությունում, մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանին տրամադրում է պատգամավորների դեմ եւ տեղեկատվություն փոխանցում խոհանոցից։

Սիմիդյանի նկատմամբ այնքան բացասական է վերաբերմունքը, որ օրերս նա նշելիս է եղել հոր մահվան հերթական տարելիցը, եւ այդ արարողությանը ՔՊ կազմից 5-6 հոգի են մասնակցել, որոնց մի մասն էլ հետը չի խոսում։ «Իմ քայլի» չորս պատգամավորներին մանդատից զրկելու հարցը եւս Սիմիդյանն է հետեւողականորեն առաջ տանում։ Ընդ որում, նրանցից մեկն իր մերձավոր ընկերն է եղել՝ Վարդան Աթաբեկյանը։ Մյուս երեք պատգամավորներն են՝ Սոֆյա Հովսեփյանը, Աննա Կարապետյանը եւ Թագուհի Թովմասյանը։ Սակայն բոլոր չորսն էլ հրաժարվում են կամավոր դիմում գրել։

 

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`