«Լուսավոր Հայաստանը» ևս չի մասնակցի վաղվա արտահերթ նիստին

29/06/2020 20:47

«Լուսավոր Հայաստանը» ևս չի մասնակցի վաղվա արտահերթ նիստին
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու վաղը գումարվելիք Ազգային ժողովի արտահերթ նիստին։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Եթե բերվող նախագծերը նախորդ փաթեթի մի մասն են, իմաստ չունի, որովհետև նախորդին չենք մասնակցել»,- ընդգծել է Սամսոնյանը։

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նույնպես կբոյկոտի նսիտը՝ ոչ միայն չմասնակցելով դրան, այլ նաև մուտք չգործելով Ազգային ժողովի վարչական տարածք:

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `