Hurriyet.Անի` 40 դարպասներով քաղաք

51

Թուրքական Hurriyet պարբերկանը անդրադարձել է Անիին: Հեղինակը գրում է, որ Թուրքիայում մի քանի բնակավայր կա, որ պիտի անպայման այցելես, և դրանցից մեկը Անին է: Հեղինակը նշում է, որ Անին կառուցել է Աշոտ 3-րդ թագավորը, որ այնտեղ բազմաթիվ հայկական եկեղեցիներ կան, և որ Անին եղել է Հայաստանի մայրաքաղաքներից մեկը: Անին 40 դարպասներով քաղաք է: Այն մասնագետների սխալ հաշվարկների արդյունքում շատ է տուժել, տարիների ընթացքում ավերվել: Շատ եկեղեցիներ վերականգնման ընթացքում ավելի են վնասվում: Հեղինակը նաև գրում է, որ Անին այցելեու համար լավագույն ժամանակը Մայիս ամիսն է, երբ ողջ քաղաքը ծածկվում է բազմագույն ծաղիկների գորգով: