Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը դադարեցված է

6
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը դադարեցված է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը:

Հիշեցնենք`«Հարսնաքարի» տնօրենին ազատությունից զրկելու ու տանջելու փաստով հարուցված քրեական գործով 6 անձ ներգրավվել էր որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում և խափանման միջոց ընտրվել կալանավորումը։