Ռուսաստանում կորոնավիրուսից մահերը կրկնակի շատ են, քան հրապարակվել է

11/07/2020 22:18

Ռուսաստանում կորոնավիրուսից մահերը կրկնակի շատ են, քան հրապարակվել է
Ռուսաստանում մայիս ամսին կորոնավիրուսային վարակից մահացել է 7444 մարդ։ Այս մասին նշված է Ռոսստատի հրապարակած տվյալներում, հայտնում է Մեդուզան։

Միայն 5644 դեպքերում կորոնավիրուսը հաստատվել է լաբորատոր եղանակով, 1800-ի դեպքում՝ ոչ, բայց կլինիկական պատկերը շատ մեծ հավանականությամբ վկայել է կորոնավիրուսի առկայության մասին։ Եվս 1530 հոգի մահացել են այլ հիվանդություններից, որոնց զարգացման վրա կորոնավիրուսը նշանակալի ազդեցություն է ունեցել, կորոնավիրուսով հիվանդ 3478 մարդ մահացել են դրա հետ չկապված այլ պատճառներով։

Ի դեպ, Ռուսաստանի կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի հրապարակած տվյալներով՝ Ռուսաստանում մայիսին կորոնավիրուսից մահացել է 3686 մարդ։

 

Related

Armenology

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us `