Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ուղիղ կապ չկա. Հաջիև

01/08/2020 21:29

Հայաստանի և  Ադրբեջանի ղեկավարների միջև ուղիղ կապ չկա. Հաջիև
Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ կապ չկա: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի Աաշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեդ Հաջիևը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հնարավոր ուղիղ կապի գոյությանը: Գրում է Ինտերֆաքսը:

«Պետք է հստակություն մտցվի այդ հարցի շուրջ: Նման ուղիղ կապ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև գոյություն չունի: Երկու երկրների լիազոր ներկայացուցիչների միջև կա որոշակի հաղորդակցություն»,- ասել է Հաջիևը՝ նշելով, որ եղած կապն էլ գործում է անարդյունավետ:

Հաջիևը, խոսելով բանակցությունների սեղան վերադառնալու մասին, կրկնել է Ալիևի խոսքերը. «Բանակցություններն ուղղակի բանակցելու համար անթույլատրելի են: Հակամարտության լուծման համար առարկայական բանակցություններ են հարկավոր ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի շրջանակներում»:

 


 

Related

Armenology

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us `