Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 24.041-ի

12/07/2020 18:57

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 24.041-ի
Ադրբեջանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 520 նոր դեպք: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Միաժամանակ, 486 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: 8 քաղաքացի մահացել է»,- նշել են շտաբում: Այսպիսով, ընդհանուր առմամբ, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 24.041 է, 15.093 մարդ առողջացել է, 306 մահ է արձանագրվել: Հատուկ ռեժիմի հիվանդանոցներում ներկայում 8.642 հիվանդ կա:

 

Related

Armenology

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us `