Մայիսին ապրիլի համեմատ 0.3% գնաճ է արձանագրվել

02/06/2014 14:57

Մայիսին ապրիլի համեմատ 0.3% գնաճ է արձանագրվել

2014թ. մայիսին ապրիլի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.3 գնաճ։ Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը։

Գնաճը հիմնականում պայմանավորված է եղել կոշկեղենի 0.4%, դեղամիջոցների 0.4%, կահույքի 0.5%, հագուստի և գործվածքի 0.6%, խոհանոցային սպասքի 0.8%, կենցաղային էլեկտրաապրանքների 1.1% գնաճով։

Տեքստիլեղենի գները նշված ժամանակահատվածում աճել են 0.1%-ով, գորգեղենինը` 0.2%-ով, շինանյութերինը` 0.2%-ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է մշակույթի ապրանքների 4.8%, գրենական պիտույքների 0.5%, վառելիքի 0.4%, լվացող միջոցների 0.4%, ոսկերչական 0.2%, այգեգործական 0.1%, գեղահարդարման ապրանքների 0.1% գնանկում:

2014թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 1.7% գնաճ և դիզելային վառելիքի 0.1% գնանկում, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 3.8% և 3.1%-ով։

Related

Armenology

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us `