Էներգակիրների տարանցման համար պետք է համապատասխան ենթակառուցվածք. Ռեյիսի

18/07/2014 14:03

Էներգակիրների տարանցման համար պետք է համապատասխան ենթակառուցվածք. Ռեյիսի

Եթե կստեղծվեն համապատասխան տրամաչափի խողովակներ, ապա որևէ խնդիր չի լինի, Հայաստանի միջոցով տարանցելու, նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին:

Ռեյիսին նշեց, որ ներկայումս գոյություն ունեցող գազի խողովակներով հնարավոր չէ գազի տարանցում իրականացնել:

Հարցին, թե պաշտոնական Երևանից ցանկություն չկա համագործակցել այս հարցում, պատասխանեց. «Էներգակիրների տարանցման համար պետք է համապատասխան ենթակառուցվածք, իսկ ՀՀ կառավարությանը՝ ժամանակ: Եթե կստեղծվեն համապատասխան տրամաչափի խողովակներ, ապա որևէ խնդիր չի լինի, Հայաստանի միջոցով տարանցելու»:

Հարցին, թե նախկինում դեսպանը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Հայաստանին ավելի ցածր գնով գազ մատակարարել, քան դա անում է Ռուսաստանը, պատասխանեց. «ՀՀ Էներգետիկայի նախարարը պետք է այց ունենա Իրան, գուցե այդ խնդիրը այնտեղ քննարկվի: Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք Հայաստանի հետ բոլոր ոլորտներում համագործակցել»:

 

 

Related

Armenology

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us `