Զինվորի մահվան դեպքի շրջանակներում Առաքել Մովսիսյանի որդին ևս երկու ամիս կմնա կալանքի տակ

28/03/2020 20:58

Զինվորի մահվան դեպքի շրջանակներում Առաքել Մովսիսյանի որդին ևս երկու ամիս կմնա կալանքի տակ
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Դավիթ Մովսիսյանի կալանքը երկարաձգվել է եւս 2 ամսով: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Դավիթ Մովսիսյանի փաստաբան Գոռ Գեւորգյանը` նշելով, որ մարտի 26-ին նմնա որոշում է կայացրել Գորիսի ընդհանուր իրավասության դատարանը:
 
«Ինչպես օրեր առաջ մերժվել էր խափանման միջոցը փոխելու մեր Վերաքննիչ բողոքը, այնպես էլ այս որոշումը տրամաբանությունից հեռու եւ չպատճառաբանված էր»,-ասաց նա:

Դատարանի այս որոշումը փաստաբանը կբողոքարկի Վերաքննիչ դատարանում երկուշաբթի օրը:

Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ասել էր, որ Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի գործով 3 ձերբակալված կա, որոնցից մեկն էլ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում եւ ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Զինվորի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջապակներում ձերբակալվել էին Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը:

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`