Դաշտը Լֆիկ Սամոյի և Դոն Պիպոյի ձեռքում է․ հրապարակվեց Արսեն Թորոսյանի և Դավիթ Սանասարյանի նամակագրությունը

18/05/2020 15:23

Դաշտը Լֆիկ Սամոյի և Դոն Պիպոյի ձեռքում է․ հրապարակվեց Արսեն Թորոսյանի և Դավիթ Սանասարյանի նամակագրությունը

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ ընթանում է ՊՎԾ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով նիստը։

Նիստի ընթացքում ուսումնասիրվեց Դավիթ Սանասարյանի և Արսեն Թորոսյանի միջև տեղի ունեցած ֆեյսբուքյան նամակագրությունը։

Փետրվարի 1-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջով նամակ է գրել ՊՎԾ լիազորությունները դեռևս չկասեցված պետ Դավիթ Սանասարյանին, որտեղ խոսվում է հեմոդիալիզի սարքերի մասին։ Արսեն Թորոսյանը նամակում նշում է, թե անթույլատրելի է Սանասարյանի աշխատակիցների կողմից հեմոդիալիզի սարքերի չափանիշների գնման փոփոխությունը։

Թորոսյանը նշել է, թե ՊՎԾ աշխատակիցները փորձում են միլիոնավոր բնութագրեր փոփոխել, որպեսզի կարողանան իրենք մասնակցել մրցույթին և հաղթել։ Ի պատասխան այս նամակին Սանասարյանն ասում է, որ հեմոդիալիզի ոլորտում մոտոնոպոլիա է եղել և իրենք փորձել են մրցակություն մտցնել այդ շուկա։ Սանասարյանը նշում է, որ սա առաջին ոչ խտրական մրցույթն է և որ այս փոփոխության արդյունքում հնարավոր կլինի նաև գումար խնայել, նա նաև նշել է, որ գնման գործընթացներում չարաշահումների մասով իրենք հանցագործության մասին հաղորդում են ներկայացնելու։

Թորոսյանը գրել է Սանասարյանին, որ անկախ ընկեր լինելուց այստեղ կարևոր է մարդկանց կյանքը և ոչ թե գնումների «ախմախ» օրենքը։ Թորոսյանը նշել է, թե նախարարությունն ամեն ինչ անում է այդ մասով, մինչև անգամ փորձում են ելք գտնել, որպեսզի երիկամի փոխպատվաստում իրականացնեն, որպեսզի դիալիզի կարիք չլինի և նոր դիալիզի սարքեր են ձեռք բերել։ Սանասարյանն ի պատասխան սրան գրել է, որ շուկայում մոնոպոլիա կա, որը երկու անձի ձեռքում է՝ Դոն Պիպոյի և Լֆիկ Սամոյի։

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`