Բերանի խոցեր. կորոնավիրուսի մեկ այլ ախտանիշի մասին են հայտնում

07/07/2020 13:42

Բերանի խոցեր. կորոնավիրուսի մեկ այլ ախտանիշի մասին են հայտնում
Կորոնավիրուսը կարող է մի շարք բորբոքային պրոցեսներ առաջացնել հիվանդների բերանի խոռոչում, նախազգուշացնում են ատամնաբույժները Բրազիլիայում:

«Լենտա»-յի փոխանցմամբ՝ մասնագետների կարծիքով, կոոնավիրուսը խոցերի եւ ճարպագնդերի, ինչպես նաեւ լեզվի վրա ճքերի պատճառ է դարձել հոսպիտալացված տարեց հիվանդներից մեկի մոտ: Այս հիվանդի հետ աշխատող բժիշկները եզրակացրել են որ դա երկրորդական վնասվածքներ են, որոնք առաջանում են կորոնավիրուսի հետեւանքով առողջության համակարգային վատթարացումից։

Գիտնականները նաեւ հայտարարել են, որ կորոնավիրուսի՝ օռալ նշանների եւ ախտանիշների շարքում կարող է համային խանգարում հանդիպել, կետային արյունազեղում, քանդիոզ, տրավմատիկ խոցեր եւ լեզվի եւ բերանի խոռոչի լորձաթաղանթի այլ զանազան վնասվածքներ։

Ինչպես իր հերթին հայտնել է Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի բուժական ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ Սեկենովա Իրինա Մակեեւան, կորոնավիրուսով եւ շաքարային դիաբետով հիվանդները հաճախ բողոքում են չորությունից բերանում։ Այս ախտանիշը կարող է դեղերի կողմնակի ազդեցություն լինել, որոնք օգտագործվում են վարակի բուժման համար:
 

Related

Armenology

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us `