«Ֆրեշ»-ի կեղծ զեղչերի արդյունքում` վարույթ

6

Оրենքի հնարավոր խախտման առնչությամբ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարույթ է հարուցել «Ֆրեշ» ընկերության նկատմամբ: Ինչպես տեղեկացնում է Հանձնաժողովի մամլո ծառայությունը` «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցում պարբերաբար կազմակերպվում են ակցիաներ, որոնց շրջանակում որոշ ապրանքատեսակներ վաճառվում են որոշակի զեղչված գնով:

Նման կերպ, մայիսի 4-ից 17-ը գործող ակցիայի շրջանակում թողարկվել և հաճախորդներին են տրամադրվել գովազդային թերթիկներ` զեղչված ապրանքների մասին տեղեկատվությամբ: Այդ թերթիկներում նշված էր, որ 3 հատ կիվին միասին վաճառվում է 375 դրամով, մինչդեռ, երբ հաճախորդը մայիսի 10-ին սուպերմարկետից գնել է 3 հատ կիվի, դրա դիմաց գանձվել է 510 դրամ:

Վարույթի ընթացքում Հանձնաժողովը ուսումնասիրություններ կիրականացնի այս սուպերմարկետում` պարզելու, թե որքանով են ապրանքների վաճառքի գները համապատասխանում գովազդում նշվող պայմաններին: