Ֆրանսիայի պատմության դասագրքերում` Հայոց Ցեղասպանության մասին

31

Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության թեման ներառվել է միջնակարգ դպրոցի պատմության և աշխարհագրություն դասագրքերում, տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net կայքը:

Տեղեկատվության համաձայն` Ֆրանսիայի Կրթության նախարարության կողմից կատարված փոփոխությունների շնորհիվ, նոր ուսումնական տարում աշակերտները հնարավորություն կունենան ուսումնասիրել նաև Հայոց ցեղասպանության թեման:

Պատմության դասագրքի «Հայոց ցեղասպանություն» բաժնում ներառված է Ցեղասպանության, Օսմանյան կայսրության էթնիկ կառուցվածքի, Թալեաթ փաշայի և այդ ժամանակվա ազգայնամոլ թուրքերի քաղաքականության մասին, կան նաև Օսմանյան կայսրության քարտեզներ, որոնց վրա սլաքներով ցույց է տվում, թե հայերը որ շրջաններից դեպի ուր են աքսորվել և թե որտեղ են զանգվածաբար բնաջնջվել, խոսվում է նաև կանխամտածված աքսորի, և ցեղասպանությունից առաջ և հետո սպանված հայերի մասին: