Երևանի ավագանին այսօր գումարված արտահերթ նիստում միաձայն կողմ քվեարկությամբ որոշել է Երևանի քաղաքապետի ընտրության օրը:
Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի հրաժարականը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 46-րդ հոդվածի 1-ին մասով` Երևան քաղաքի ավագանին որոշել է Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների օրը սահմանել 2011 թվականի նոյեմբերի 15 –ին ժամը 11.00-ին:
Նշենք, որ Երևանի քաղաքապետի ՀՀԿ կողմից թեկնածուն Տարոն Մարգարյանն է: