Տնօրեն Նաիրա Ներսիսյանին` խիստ նկատողություն

19

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի 08.06.2011թ 225-Ա հրամանով կարգապահական տույժ՝ խիստ նկատողություն է կիրառվել «Սիսիանի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Նաիրա Ներսիսյանի նկատմամբ: Տույժը կիրառվել է համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, որի համար հիմք է հանդիսացել ՀՀ կրթության պետական տեսչության «Թեժ գծով» ստացված ահազանգով մայիսի 2-4-ը դպրոցում իրականացված ուսումնասիրությունը և տնօրեն Նաիրա Ներսիսյանի գրավոր բացատրագիրը: