Վերամբարձ կռունկը շրջվել է ` կան զոհեր

4

Սեպտեմբերի 3-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Նոր նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նոր Նորքի 6-րդ զանգվածում վերամբարձ կռունկ է շրջվել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.30-ին, Գյուրջյան փողոցի թիվ 60 հասցեում գտնվող շինհրապարակում կռունկի սլաքը վայր է ընկել, ինչի հետևանքով բանվորներ՝ 32-ամյա Սամվել Եփրեմյանը և 37-ամյա Արայիկ Գասպարյանը, վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ճանապարհին Ա. Գասպարյանը մահացել է, իսկ Ս. Եփրեմյանը մահացել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 157
հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է` աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ:
Կատարվում է նախաքննություն: