Չորրորդ իշխանությունը` «դեմբելների» զոհ

17

Մեր երկրում տարբեր երևույթների ու իրողությունների հետևանքով ի հայտ է եկել մի իրականություն, որը տեսնելով չգիտես լաս, թե խնդաս: Այս անգամ «Ազատ Ձայն» լրատվականի խմբագրակազմը որոշեց վեր բարձրացնել մի շատ ցավոտ հարց, որը կհուզի ոչ միայն լրագրողներին, այլև ողջ հասարակությանը: Ու տվյալ հոդվածի հիմք է հանդիսացել, ինչպես ասում են, «մեր գլխովն անցածը»: Տարբեր թեմաներ լուսաբանելու համար, բնականաբար, որպես լրագրող շփումը տարբեր ասպարեզի ներկայացուցիչների հետ, բնականաբար շատ է` սպառողների պաշտպանից, մինչև նախարարներ ու վարչության պետեր: Ու երբ զանգում կամ գնում ես նրանց աշխատասենյակ, Աստծո տված բարևից անմիջապես հետո տրվում է բոլորի համար շատ կարևոր հարցը. «Իսկ Ձեր կայքն ո՞ւմ է պատկանում», հաջորդ` առավել հետաքրքիր հարցը. «Իսկ իշխանական եք, թե՞ ընդդիմադիր….»: «Ոչ մեկը, ոչ մյուսը, մենք ներկայացնում ենք փաստերն ու իրականությունը, խոսքի հնարավորություն ենք տալիս, անխտիր բոլորին»,-հերթական պատասխանն էր, որին հաջորդեց մի շատ ծիծաղելի ու զարմանալի պատասխան. «Կներեք, բայց չեմ հավատում»:

Այսպես, բավականին տարակուսող հայացքների ականատես լինելով, իրականցնում ենք մեր գործունեությունը: Ու այս իրողությունն ունի իր խորքային ու լայնամասշտաբ պատճառները: Այն, որ հատկապես վերջին շրջանում, ընտրությունների նախաշեմին ու հետընտրական փուլում, գրեթե բոլոր լրատվական գործունեություն իրականացնողները, սկսած հեռուստատեսությունից, վերջացրած ժամանցային ամսագրերով ու լրատվական կայքերով, զետեղում են այն նյութերը, որոնց նախապատվություն են տալիս: Այսինքն` եթե տվյալ լրատվամիջոցը իշխանական է, կարող է իրեն թույլ տալ, օրինակ ընդդիմադիր հայացքներ ունեցողի ասուլիսը կտրատել ու դարձենել շիլափլավ, իսկ ընդդիմադիր թերթերն ու կայքերը (Կարծես թե բոլոր հեռուստաընկերություններին վերահսկում են նախագահականից), օրինակ ինչ-որ գյուղի նոր ջրագծի կառուցումը կարող են համարել, բյուջեից փող կորզելու տարբերակ: Ու ի՞նչ: Ի՞նչ է ստացվում: Որ տարիներ շարունակ լրագրողի կոչմանը ձգտող երիտասարդները, ովքեր 4-6 տարի սերտել են լրագրողական կանոնները, ներքին խոստում են տվել, որ լրագրողական էթիկայի հետևողն են լինելու, որ իրենց սերնդի` լրագորղական դաշտ գալով կփոխվեն շատ բաներ, հիմա դարձել են նույն լրատվական դաշտի զոհը, ու հետնորդը: Իսկ ո՞վ է դրա համար պատասխանատու: «Դեմբելնե՞րը», նրանք, ովքեր սնվում են մի կերկրամանից ու կատարում պատվերներ: Նրանք, ովքեր ունեն դիզայների կամ խոհարարի մասնագիտություն, բայց լրատավական հաղորդման լրագրող են կոչվում: Ովքեր կիլոմետրով հեռու են այդ դաշտի իրական անդամ լինելուց, բայց կարծես մտել են ու իրենց լավ են զգում, ու դեռ ավելին, դարձել են ղեկավարներ, ու նույնիսկ չգիտեն, թե ասենք հեռուստեսությունը ինչ ֆունկցիա է կատարում, ու կարելիների սահմանը որտեղ է ավարտվում, երբեմն տեսնում ու լսում ենք այնպիսի նյութեր, որոնք լրատվական համարելուց բավականին հեռու են, ավելին, զզվանք, նույնիսկ նողկանք ես ապրում, ու ձեռքդ ինքնաբերաբար չի գրում այն հասցեն, որտեղ լրագրողոկան ձեռք չկա, լրագրողական «նյուխ» ու «դուխ» չկա: Ասենք օրինակ` լրատվական կայքում կարդում ես հնդկուհի այսինչի հերթկան սիրո հերթական պատմությունն ու ինտիմ հարաբերությունները, կամ Youtube-ի հերթական պոռնո սկանդալը: Ակամայից կրկին ստուգում ես կայքի հասցեն, գուցե այլ հասցե ես գրել, բայց ոչ, սա է իրականությունը, ու չկա լրագրողական գրիչ: Ի դեպ գրիչի մասին, այն վայ լրագրողները, ովքեր կարծում են, որ սուր գրչով կարող են շատ բաներ փոխել, երբեմն հատում են կարելիի սահմանը և անցնում են անձնական վիրավորնանքերի կամ խախտում են էթիկան, ու գրում այնպիսի բաներ, որոնք նախ առաջինը` չի համապատասխանում իրականությանը և երկրորդ` գռեհկաբանություն է: Էլ չեմ խոսում, որ երբեմն հանդիպում ես թարգմանած նյութերի, որոնք խիստ կարևոր են երկրի համար: Իսկ դրանք սխալ թարգամանության արդյունք են ու մատից ծծած մեկնաբանություններ: Ավելին` ոչինչ: Այսքանը հասկանալով` հանգում ես երկակի եզրակացության, ու հասկանում, թե ինչու չեն հավատում, որ մեր երկրում կան լրատվական գործունեություն իրականցնողներ, ովքեր կարող են լինել անկախ ու ազատ: Կարող են լինել մարդիկ, ովքեր հրաժարվեն վերևներից ստացված հրահանգներն ընդունելուց, դեռ կան լրագրողներ, ովքեր կարող են ընդդիմադիր հայացքներ ունեցողներին չհավատալ:

Տա’ Աստված, որ սա կրի համընդհանուր բնույթ, որ բազամթիվ լրագրողներ չվախենան վերևների զանգերից, որ ազատ մտնեն հարցազրույցի ու ասեն, որ անկախ պարբերականի լրագրող են, ու չարժանան այն նույն հայացքին, որին այսօր մենք ենք արժանանում: Իսկ որ ամենակարևորն է` հանրությանը մատուցել ազատ ինֆորմացիա` իմանալով չափն ու կանոնը: Բայց սա դեռ հեռու է իրական լինելուց, մի պարզ ու հստակ պատճառով` կերկարամանի:

var addthis_config = {“data_track_addressbar”: true};