Շուլցը` Եվրախորհրդարանի նոր նախագահ

7

Եվրապախորհրդարանի ղեկավար է դարձել 56-ամյա գերմանացի սոցիալ-դեմոկրատ Մարտին Շուլցը: Ստրասբուրգում անցկացված քվերակության արդյունքում նա հավաքել է 670 պատգամավորների ձայներից, 387-ը և բավականաչափ առաջ է անցել մյուս երկու թեկնածուներից` բրիտանացի Նիրջա Դեվայից և Դայանա Ուոլլեսից:

Նման արդյունքը շատ քչերին է զարմացրել, քանի որ Շուլցը առաջադրվել էր խորհրդարանական երկու հսկայական կուսակցությունների կողմից:

Նա դարձավ Եվրախորհրդարանի 14-րդ նախագահը, որը կազմավորվել է 1957 թ-ին:

Շուլցը իր առաջին ելույթի ընթացքում բարձր գնահատական է տվել իրեն նախորդած Եժի Բուզեկին: