ՆԱՏՕ-ն հույս ունի` հայ-ադրբեջանական շփման գծի լարվածությունը մեծ ապակայաունացման չի հանգեցնի

10

«ՆԱՏՕ-ն ցավում է Հայաստանի և Ադրբեջանի շփման գծում առաջացած լարվածության և միջադեպերի համար»,- նշել է ՆԱՏՕ-ի Հարավային Կովկասի գծով համակարգող-սպա Ուիլյամ Լայը: Վերջինս ասել է. «Հույս ունենք, որ ծագած իրավիճակը չի հանգեցնի մեծ ապակայունացման»:

Լայը նաև նշել է, որ իրենք ներգրավված չեն բանակցությունների գործընթացի մեջ, սակայն աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը այդ ուղղությամբ: