Հովիկ Աբրահամյանը` հաջորդ վարչապե՞տ

5

«168 ժամ» թերթը գրում է, որ վերջին օրերին քաղաքական կուլիսներում կրկին քննարկվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության հարցը: Իսկ որպես վարչապետի պաշտոնի հիմնական հավակնորդներ’ նշվում են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի անունները: Որոշ տեղեկությունների համաձայն’ Հ. Աբրահամյանն իր շրջապատին վստահեցրել է, որ սեպտեմբերի վերջին նշանակվելու է վարչապետի պաշտոնում, եւ , որ դա արդեն համաձայնեցրել է ՀՀ նախագահի հետ: Ինչ վերաբերում է Ի. Զաքարյանին հնարավոր նշանակմանը, ապա խոսակցություններ են շրջում, թե այդ հարցում նրան աջակցում է ռուսաստանցի իր գործընկեր’ ՌԴ Հաշվիչ պալատի ղեկավար Սերգեյ Ստեպաշինը»: