Հայ կինը դարեր ի վեր եղել է բարոյականության խորհրդանիշ: Դժվարին պահերին իր արիությամբ չի զիջել իր եղբայրներին ու ամուսնեիններին, պայքարել է իր հայրներիքի ազատության համար, չի ընկրկել ու միշտ պատվով է դուրս եկել: Սա է հայ կնոջ կերպարը: Այսօր մեր հյուրն է հայուհի, միշտ հայկական մտածողությամբ նկարչուհի Լուսիկ Ագուլեցին, ում հետ էլ խոսեցինք հայ կնոջ կերպարի ու նրա առանձնահատկությունների մասին:
-Տիկին Ագուլեցի արդյո՞ք տարիների ընթացքում հայ կնոջ կերպարը փոփոխության է ենթարկվել: Ո՞րն է հայ կնոջ Ձեր պատկերացումը:
-Ինձ համար հայ կինը սրբություն է, այն առումով, որ հայ կինը մայր հողի խորհուրդ ունի` կերակրելու, պահելու, խնամելու, ստեղծելու` անցյալի, ներկայի, ապագայի: Հայ կինը կենաց ծառի խորհուրդ ունի, քանի որ ինքն է ծնունդ ընդունում: Ինձ համար հայ կինը սեր է, արվեստի համար ստեղծագործելու երևույթ: Բոլոր արվեստագետները կնոջ կերպարով են կարողացել արարել, ստեղծագործել և ստացել համաշխրահային ճանաչում: Ասել, որ ժամանակները փոխվել են, ու հայ կինը փոխվել է` սխալ է: Հայ կնոջ ուսերին բեռը ավելի է ծանրացել,110 տարում հայ կինը դուրս եկավ հասարակություն: Ու եթե նախկինում նա հարգված էր համայնքում, հիմա հարգված կինը կարող է լինել ղեկավար պաշտոններում, դառնալ լավ արվեստագետ:
-Բայց նախկինում նույնպե՞ս հայ կինը աթոռներ է զբաղեցրել:
-20-րդ դարի սկզբին, ովքեր ունեին հարուստ ամուսիններ, նրանք իրենց գումարը ճիշտ նպատակին էին օգտագործում, գումարը հատկացնում էին ծերանոցներին, մանկատներին, թերթերին: Նրանք ընտրվեցին ատենապետներ, ովքեր մեծ գործեր էին անում ազգի համար: 1915 թվականի ջարդերին ևս հայ կանայք որբ երեխաներին մեծ օգնություն ցուցաբերեցին: Նախկինում հայ կինը ավելի շատ ընտանիքում է մեծ դեր կատարել` իր նահապետ ամուսնու կողքին: Հիմա էլ կան տղամարդիկ, ովքեր չեն թողնում կանանց աշխատել, ու նրանք դառնում են տնային տնտեսուհիներ: Բայց դա այնքան էլ վատ չէ, եթե նրանք տան մեջ իրենց լավ դրսևորեն և ճիշտ դաստիարակեն իրենց երեխաներին: Եթե միջնադարում հայ կինը կարել, գործել է, ապա դա արվեստ է: Թե ինչպես է իր մառանը լցրել, դա մշակույթ է:
-Ի՞նչն եք կարևորում ընտանիքում:
-Սերն ու հավատքը: Սերն է պահում ծանրությունը: Կյանքը շատ դժվար է:
– Ո՞րն է կնոջ առանձնահատկությունը:
-Կինը միշտ ստեղծագործում է, արարում է, եթե երեխա է ունենում: Եթե տղամարդուն հարցնես, ի՞նչ է երեխա ունենալը, չի հասկանա այդ ապրումները, միայն կինն է դա հասկանում ու պահում հոգում մինչ կյանքի վերջ:
-Ինչպե՞ս կբնութագրեք հայ կնոջը` այլ ազգերի կանաց մեջ: Ինչո՞վ է տարբերվում հայուհին:
-Երևի ոչնչով: Յուրաքանչյուր ազգի կին իր կենսաձևն ու կենսակերպն ունի: Բայց բոլոր կանայք սիրում են իերնց ընտանիքները, իրենց երեխաներին, թոռներին, ծոռներին: Բայց հայի կերպարը տարբերվում էիր համախմբվածությամբ, ձմեռվա պաշար հավաքելով: Եթե կինը երկնային ծնունդ է ընդունել, չի կարող տարբերվել:
-Ո՞ր ոլորտում է, որ հայ կինն իրեն ամենալավը կդրսևորի:
-Ես չէի համեմատի մեր քաղաքական կին գործիչներին և արտասահամանյան կին գործիչների հետ: Մեր կանանց մեջ հայուհու կերպար կա: Նայում ես Ալվարդ Պետրոսյանին, Կարինե Դանիելյանին, Արևիկ Պետրոսյանին, ու հասկանում ես, որ մեջները հայություն կա, ծանրակշիռ են:
-«Տղամարդ» կին հասկացողություն գոյություն ունի: Ինչպե՞ս եք վերաբերում դրան:
-Շատ վատ եմ ընդունում այդ կանանց: Կինը պետք է լինի կանացի, խելացի լինի: Կինը 20-րդ դարից հետո երկու դեմք պիտի ունենա: Ու երկուսն էլ պիտի պայծառ ու ազնվաբարո լինեն:
-Կնոջ կրթությունը ազդո՞ւմ է ընտանեկան հարաբերությունների վրա:
-Ավանդույթի մեջ ասվում է, որ հայ կինը ծնողների տանը մահանում է, իսկ ամուսնու տանը` ծնվում: Նոր կյանք է ապրում: Նա իր հետ տանում է իր խելքը, մտավոր կարողությունը, այ դա մեծ օժիտ է: Ինչքան հարսի մտավոր ունակությունը ցածր է լինում, նա չի կարող ամուսնու տանը հարգված լինել, որքան խելացի է` այնքան հարգված է:
-Ի՞նչ կասեք ամուսնալուծությունների մասին: Հատկապես վերջին շրջանում երիտասարդ ընտանիքներում այդպիսի դեպքեր շատ են արձամագրվում:
-Համբերության հետ է կապված: Ամեն մարդ չի սպասում: Ամեն ինչ ժամանակն է հարթում: Կարող է ամուսնալուծությունից հետո հասկանալ, որ սխալ է թույլ տվել:
– Տիկին Ագուլեցի, ի՞նչ եք կարծում հայ ընտանքիում կինը, թե տղամարդն է խելացի:
-Կինը ընատինքում վիզն է, իսկ գլուխը` տղամարդը` ուղեղը: Երկուսը մի մարմին են: Ու առանց տղամարդու ընտանիքում ոչինչ լինել չի կարող: Նա է գլխավորը:
-Ձեր խորհուրդը հայ կնոջը:
-Չպետք է կինը մոռանա, որ կին է, եթե ուսանող է չպետք է մոռանա, որ պետք է ամուսնանա, եթե քաղաքական գործիչ է` չպետք է մոռանա, որ առաջին տեղում ընտանիքն է: Կինը պետք է աշխատանքն ու ընտանիքը միացնի ու հաղթահարի ու եթե հաջողվի երկուսն էլ լավ պահել, ուրեմն ինքը հաղթել է: Եթե իր երեխաները դաստիարակված լինեն, ուրեմն կինը հաղթել է, ու ինքը փառահեղ կգնա այն ճանապարհը, որ բոլորը գնում են ու չեն վերադառնում….