Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության առաջին նախապայմանն է.
«Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, և այդ հարցը պետք է դիտարկվի որպես նախապայման՝ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում»,- գրում է Asbarez-ը` նշելով, որ Շուլցն այս հայտարարությունն արել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գծով գլխավոր բանագանց Էգեմեն Բաղըշի հետ հանդիպման ժամանակ: Շուլցը նաև շեշտել է, որ Թուրքիան պետք է առերեսվի իր պատմության հետ:
Վերջիններս հանդիպման ընթացքում խոսել են նաև Սիրիայում Թուրքիայի պաշտոնական դերակատարության և Թուրքիայի` ԵՄ-ին հնարավոր անդամակցության մասին: