Լինում է…ճիշտ կլիներ` չլիներ

11

Լինում է, չի լինում մի աշխույժ տղա է լինում, անունը՝ Րաֆֆի: Մի օր Րաֆֆին գալիս է ու ասում Արմենուհուն, որ սաղ քաղաքում խաղալու տեղ չկա ու ինքը խաղալուա Ազատության հրապարակում: Արմենուհին ասումա.
-Հրանավոր չէ Րաֆֆի:
Րաֆֆին ասումա.
-Հնարավոր է Արմենուհի:
Ու հավաքելով իրա նման հնարավոր մարդկանց՝ վրան է խփում Ազատության հրապարակում ու սկսում խաղալ >: Խաղում է, խաղում, մոռանում է ժամանակի, տարածության, իրականության մասին: Ամենուհին Օպերայի լուսամուտից ձայն է տալիս.
-Րաֆֆի՜ արի վերև:
Րաֆֆին, թե.
-Ինչի՞, հո քունս չի տանում:
Արմինեն թե.
-Չէ, շաքարաջուրդա պրծել:

Սրանով, մեր խմբագրությունը գտնում է, որ բավականին ձանձրալի է դարձել, չնայած վտանգավոր, սակայն միևնույն սցենարով իրականացվող դեպքերի վերլուծությունը, և ինչպես խոստացել էինք օրեր առաջ, պարբերաբար կտպագրենք մեր պատկերացմամբ ապագա հայկական պետականության մոդելը, տնտեսվարման ձևը և այն հասարակական հարաբերությունները, որի պայմաններում ոչ մի օտար ուժ չի կարողանա թելադրել, թե ինչպիսի բարոյական արժեքների, տնտեսական ու հասարակական հարաբերությունների կրող պետք է լինի հայը և ի վերջո, պետք է իր հայրենիքում հայը վերականգնի իր ՏԻՐՈՋ իրավունքը:

var addthis_config = {“data_track_addressbar”: true};