«Ժառանգության» ներկայացուցիչները վստահ են` իրենց դեմ հակաքարոզչություն կա

4

«Ժառանգության» ներկայացուցիչները վստահ են, որ իրենց դեմ կա հստակ հակաքարոզչություն, իբր թե այս քաղաքական ուժը ձախողում է արդար ընտրություններ անցկացնելու համար միասնական շտաբ ձևավորելու աշխատանքները: Այս մասին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:

Միասնական շտաբ ստեղծելու մասին ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և «Ժառանգության» ներկայացուցիչների կողմից ստորագրած հռչակագրից հետո խոսակցություններ են տարածվում, թե «Ժառանգությունը» ստորագրել է, բայց հետո հրաժարվել ու ներկայացրել առաջարկներ և փորձում է ձախողել շտաբի ստեղծմանը: «Մենք ներկայացանք նիստին, ողջունեցինք, միաժամանակ, որպեսզի իմիտացիոն բնույթ չկրի, առաջարկեցինք երկու պայման, որ նախ այդ փաստաթղթի տակ լինի առաջին դեմքերի ստորագրությունը»,- հայտարարեց նա:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը հավաստիացրեց, որ միասնական շտաբն ընդդիմադիր ձայները փոշիացնելու միտում ունի:

Ռ. Հակոբյանը վերջում ասաց, որ. «Այն ուժերը, ովքեր իշխանափոխություն ասելով այլ բան են հասկանում, իրենց պլաններն իրականացելու համար թող չդիմեն նենգության, չփորձեն «Ժառանգությանը» քննադատել նրա համար, որ չի պաշտպանում, մեր կարծիքով, չափազանց վանգավոր այդ սցենարը»: