Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություն:
Տեղեկատվության համաձայն՝ այսօր առավոտյան Թեհրանի հայ համայնքի ներկայացուցիչները եկեղեցում տեղի ունեցած արարողությունից հետո ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի և Հրանտ Դինքի հիշատակին նվիրված հուշարձանին: