Էրզրումում` հայ-թուրքական սիմպոզիում

10

Թուրքիայի Էրզրում քաղաքում մայիսի 2-ին կմեկնարկի հայ-թուրքական հարաբերություններին նվիրված սիմպոզիումը, որին կմասնակցեն 75 գիտնականներ, որոնցից 12-ն օտարերկրացի. արդեն էրզրումում են ամերիկացի, ֆրանսիացի, իրանցի, ադրբեջանցի գիտնականները:

Ինչպես տեղեկացնում է Haberler կայքը, գիտաժողովը կտևի մինչև մայիսի 4-ը, իսկ այդ ընթացքում 15 նիստ տեղի կունենա:

Կայքից տեղեկանում ենք, որ հանդիպման առանցքում հայ-թուրքական հարաբերություններն են լինելու և քննարկվելու են պատմական, գիտական հարցեր: