Նոյեմբերի 28-ին ԵԱՀԿ-ն հերթական դիտարկումն է անցկացնելու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Տեղեկացնում է Trend գործակալությունը:
Դիտարկումն անցկացվելու է Մարտունու շրջանի ուղղությամբ: Հայկական կողմից դիտարկումն անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովն ու Եվգենի Շարովը:
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշչիկը, դաշտային օգնական Իրժի Աբերլեն, կոորդինատոր Փիթեր Կին և անձնական օգնական Ուիլյամ Փրայորը: