Ապրիլի 12-ին՝ ժամը 12-ին, տեղի կունենա բողոքի ակցիա` «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» կողմից Գյումրիում նախատեսվող «ադրբեջանական ֆիլմերի փառատոնի» անցկացման դեմ:
Ակցիան կմեկնարկի Օպերայի Արամ Խաչատրյանի արձանի մոտից` դեպի ՀՀ մշակույթի նախարարություն:
Երիտասարդները ՀՀ մշակույթի նախարարին կփոխանցեն նամակ` առաջարկելով այսուհետ կանխել նմանատիպ փառատոնների անցկացումը:
ԱԺ պատգամավորության թեկնածու Արման Սահակյանի գրասենյակից հայտնում են, որ ապրիլի 12-ին
ժամը 14:00-ին Գյումրու Վարդանանց հրապարակում նույնպես կանցկացվի բողոքի ակցիա: