Ապարան-Սպիտակ ճանապարհին վթար` կան զոհեր

6

Նոյեմբերի 14-ին, ժամը 19.00-ի սահմաներում, Ապարան-Սպիտակ ճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Վեկտրա»-ի վարորդը՝ 48-ամյա Կարեն Սիրադեղյանը, և նրա ուղևորը՝ 28-ամյա Արեն Պողոսյանը, տեղում մահացել են, իսկ մյուս 2 ուղևորներն ու «Ֆորդ Տրանզիտ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են
հիվանդանոց:
Կատարվում է քննություն: